Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն է հավաքել

Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն է հավաքել
13.04.2019 | 01:18

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել:

«Էկվադորի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված Է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման կայքում, որը 2016-ին հիմնել է Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:
ԱՄՆ-ն այժմ Ասանժին մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ նախնական համաձայնության և հափշտակված ծառայողական փաստաթղթերի հրապարակման համար:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա բանտարկություն: Լոնդոնի դատարանի որոշման համաձայն` ԱՄՆ-ը մինչև հունիսի 12-ը պետք է Մեծ Բրիտանիային փաստաթղթեր ներկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ: Օրենքի համաձայն, լրտեսության համար մեղադրվելու դեպքում ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիրին կարող է սպառնալ մահապատիժ:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ