Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրով. Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիականության գոտին» իր սահմանների պարագծով

Լավրով. Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիականության գոտին» իր սահմանների պարագծով
13.04.2019 | 01:19

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիականության գոտին» իր սահմանների պարագծով: «Մենք կաշխատենք մեր սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ամրապնդման համար: Դա կանենք մեր հարևանների հետ ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով, որոնք այդ տարածքում ստեղծված են և գործում են», - հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների և դասախոսների առջև: Այդ կազմակերպությունների թվում են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն: «Իհարկե, մեր անվերապահ գերակայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեծ եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնության իրականացումն է՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակցությամբ՝ դռները բաց թողնելով բոլոր այն մյուս երկրների համար, որոնք գտնվում են վիթխարի Եվրասիական մայր ցամաքի վրա, որ ներառում է Եվրամիությունը», - հավելել է նա:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ