Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վալենտինա Մատվիենկոն՝ ղարաբաղյան գործընթացի մասին

Վալենտինա Մատվիենկոն՝ ղարաբաղյան գործընթացի մասին
13.04.2019 | 01:20

«Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար, քանի որ այլ լուծում չկա», - Բաքվում հայտարարել է ՌԴ խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Մատվիենկոն հիշեցրել է՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիների որոնմանը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում: Մատվիենկոն Բաքվում անդրադարձել է ապրիլի 15-ին կայանալիք հանդիպմանը՝ նշելով. «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:

Ռուսաստանի քաղաքականության հնաբնակներից մեկը վստահեցրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։ Ասադովը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։


Մատվիենկոյին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Մատվիենկոյին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարին ընդունելիս Ալիևն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն և Մոսկվան ակտիվորեն չեն համագործակցում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար, և ռուսական կողմը ադրբեջանական տնտեսություն է ներդրել 1,5 միլիարդ դոլար։ Մատվիենկոն Բաքվում հավելել է նաև, որ միայն անցած տարի Ադրբեջան էր այցելել 800 000 ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Օքթայ Օսադովին Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարը հրավիրել է Սևաստոպոլ՝ Մեծ հայրենականում հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Ադրբեջանցի մեկնաբաններն ընդգծում են, որ Բաքուն չի ճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի միավորումը Ռուսաստանին։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ