Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարո Փայլան․Անատոլիայի հայերը 104 տարի արդարության են սպասում

Կարո Փայլան․Անատոլիայի հայերը 104 տարի արդարության են սպասում
13.04.2019 | 11:12

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին և դրան հաջորդած Անկարայի խիստ արձագանքին: Իր թվիթերյան էջում Փայլանը գրել է, որ ցեղասպանության հարցը անհրաժեշտ է դարձնել Թուրքիայի Մեջլիսի քննարկմա առարկան․ «Որպեսզի Հայոց ցեղասպանությունը այլևս չլինի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների թեմա, պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ ոճիրը»:


Նա համոզված է, որ հայ ժողովրդի վերքը կարող է ամոքել միայն Թուրքիայում հաստատված արդարությունը: «Անատոլիայի հայերը 104 տարի արդարության են սպասում», - գրել է Փայլանը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ