Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պյոտր Սվիտալսկի. Հուսով եմ՝ ՀՀ հետաքրքրությունները մրցակցային կլինեն, ԱլԳ ծրագրերի գումարները կարող են փոխել Հայաստանը

Պյոտր Սվիտալսկի. Հուսով եմ՝ ՀՀ հետաքրքրությունները մրցակցային կլինեն, ԱլԳ ծրագրերի գումարները կարող են փոխել Հայաստանը
13.04.2019 | 11:13

Ես հավատում եմ, որ ԵՄ արևելյան գործընկերության ծրագիրը օգտակար է Հայաստանի համար` Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է օգտագործել ԱլԳ հարթակը ոչ միայն ԵՄ-ի հետ համագործակցելու, այլև՝ ԵՄ անդամ-պետությունների հետ առանձին երկխոսելու համար: ԱլԳ-ն լավ գործիք է` համադրելու մեր օրակարգերը: Մենք ունենք կարևոր ծրագրեր և ես հույս ունեմ, որ Հայաստանը կօգտագործի դրանք բիզնեսի, թվային տեխնոլոգիաների և այլ ոլորտների զարգացման համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: ԱլԳ նախաձեռնությունները, ծրագրերը ներդրման հնարավորություններ են ստեղծում: «Հուսով եմ, որ Հայաստանի հետաքրքրությունները մրցակցային կլինեն, այս գումարները իսկապես կարող են փոխել Հայաստանը»,- նշեց դեսպանը: Հարցին՝ ԵՄ-ն առաջնորդվում է «ավելին` ավելիի դիմաց» կարգախոսով, Հայաստանը կարո՞ղ է տալ ԵՄ-ին ավելին, քան տալիս է, Սվիտալսկին պատասխանեց. «Այո՛, կարծում եմ՝ գնահատելի է, որ Հայաստանն անում է ավելին»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ