«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնն ընդունել է Վլադիմիր Զելենսկուն

Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնն ընդունել է Վլադիմիր Զելենսկուն
13.04.2019 | 11:13

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է ուկրաինացիների համար կարևոր հարցեր, մասնավորապես՝ Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու հարցը: Մակրոնը Զելենսկուն ընդունել է իր նստավայրում՝ Ելիսեյան պալատում: «Շատ ջերմ, հինանալի մթնոլորտ էր: Հանդիպումը շատ կառուցողական էր: Ես իմ առաջ իսկապես տեսա միավորված Եվրոպայի առաջնորդի: Մենք քննարկել են ուկրաինական համայնքի և Ուկրաինայի համար կարևորագույն հարցեր: Խոսել ենք գլխավորի՝ Դոնբասի պատերազմին վերջ դնելու մասին», - Զելենսկուն մեջբերում է ուկրաինական աղբյուրը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես ժամանել է Փարիզ՝ հանդիպելու ֆրանսիացի պաշտոնակցի հետ:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ