Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ բուռն նիստեր են սպասվում ` բացի կառավարության կառուցվածքի հարցից, երկու ընտրություն կլինի օրակարգում

ԱԺ բուռն նիստեր են սպասվում ` բացի կառավարության կառուցվածքի հարցից, երկու ընտրություն կլինի օրակարգում
13.04.2019 | 11:15

«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլի 16-ին սկսվող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։ Բացի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ և բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, և ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։ Ենթադրվում է, որ եթե Գարեգին Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ նա իրենց թեկնածուն չէ: ԱԺ այս նստաշրջանում տեղի կունենա նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018-ի գործունեության ներկայացումը։ Օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ