Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շաուրմայանոցը՝ արդյունաբերական ձեռնարկություն

Շաուրմայանոցը՝ արդյունաբերական ձեռնարկություն
13.04.2019 | 11:18

«Ժամանակը» գրում է. «Նոր Հայաստանում, պարզվում է, հետաքրքիր ընկալում կա արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ։ Ուսումնասիրելով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը՝ քիմպրոմի և այլ ձեռնարկությունների կողքին հանդիպեցինք մի ընկերության՝ «Ցոլք» ՍՊԸ-ին, որն իրականում արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ «Ցոլք» ՍՊԸ-ն շաուրմայանոց է, և տարօրինակ է, թե ինչպես է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում։ Հետաքրքիր է՝ ԱՎԾ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսում ֆիքսվո՞ւմ է շաուրմաների վաճառքից գոյացվածը»։

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ