ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորը «ժերտվա» կգնա

Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորը «ժերտվա» կգնա
13.04.2019 | 11:18

«Հրապարակը» գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական լիազորություններն անցնելու» և «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության» հոդվածներով։ Աբրահամյանը մինչ օրս շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, դա հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Սակայն մենք տեղեկացանք, որ Աբրահամյանի փոխարեն հիմա հաճախակի հարցաքննության են կանչում նրա վարորդին՝ Գոքորին (Գրիգոր Գևորգյան)։ Ըստ տեղեկության՝ ՀՔԾ-ում ուզում են Գոքորից ցուցմունք կորզել ընդդեմ Աբրահամյանի, որ կարողանան նրա մեղադրանքը հիմնավորել ու նստեցնել։ Հակառակ դեպքում Գոքորը՝ ինքը, «ժերտվա» կգնա։ Աբրահամյանի վարորդը դժգոհել է, որ հոգնել է անվերջ հարցաքննություններից, ասել է, թե քննիչներն ուղղակի հանգիստ չեն տալիս իրեն»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ