Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճոխ պարունակությամբ աղբամաններ և մայթերից անհետացած նստարաններ

Ճոխ պարունակությամբ աղբամաններ և մայթերից անհետացած նստարաններ
13.04.2019 | 11:19

«Հրապարակը» գրում է. «Երկրում իրավիճակի փոփոխությունն ավելի շատ ակնհայտ դարձավ մայրաքաղաքի ծայրամասերում՝ հատկապես աղբամանների ճոխ պարունակությամբ և մայթերին նախկին իշխանությունների կողմից տեղադրված նստարանների անհետացմամբ։ Եթե լիքը աղբամաններն ու դրանց շրջապատի աղբն անմիջապես աչք են ծակում, և այդ մասին ով ասես խոսում է, նստարանների անհետացումը հատուկենտ քաղաքացիներ կարող են նկատել, ձեռքներն անհուսորեն թափահարել ու հեռանալ։


Հալաբյանից Շինարարներ ձգվող Էստոնական փողոցից միանգամից անհետացել է հինգ նստարան, իսկ նստարանների կողքին տեղադրված աղբամաններից երկուսն են մնացել։
Մեր տեղեկություններով՝ յուրաքանչյուր նստարան՝ աղբամանների հետ, մոտ երկու հարյուր հազար դրամ արժողություն ունի։ Բոլորը միասին՝ մեկ մլն դրամ։ Իսկ եթե փորձենք հաշվառում կատարել վարչտարածքի բոլոր փողոցներում, կարծում եմ, վնասը միլիոններ կկազմի։ Նշված իրավիճակը բնորոշ է ոչ միայն այս փողոցին։ Վարչտարածքի գրեթե բոլոր փողոցներում նույն վիճակն է»:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ