ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Տորոնտոյում վաճառվում է Էռնեստ Հեմինգուեյի բնակարանը

Տորոնտոյում վաճառվում է Էռնեստ Հեմինգուեյի բնակարանը
13.04.2019 | 11:20

Տորոնտոյում վաճառում են բնակարանը, որտեղ 1923-24թթ․ ապրել է Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր, հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը՝ գրում է Toronto Star-ը։ 120 քմ ընդհանուր մակերես ունեցող բնակարանը, որ ունի երկու ննջասենյակ և մեկ հյուրասենյակ, գտնվում է չորս հարկանի շենքի վերին հարկում․ շենքը հետագայում անվանվել է ի պատիվ Հեմինգուեյի: Բնակարանի արժեքը`730 հազար դոլար է: Բնակարանի ներկա տերը՝ Լորա Դիմիտրի անունով կինը, գնել է 2017թ․ 511 հազար դոլարով։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ