Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է ավելի թանկ, քան միջազգային շուկայում

Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է ավելի թանկ, քան միջազգային շուկայում
13.04.2019 | 11:21

«Ժամանակը» գրում է. «Միջազգային շուկայում շարունակվում է գազի գնի անկումը։ Այս պահին գազի գինը տատանվում է 150-160 դոլար հազար խմ-ի համար։ Սա նշանակում է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ավելի թանկ, քան արժի միջազգային շուկայում՝ 165 դոլարով։ Ճիշտ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մեկ տարվա պայմանագիր, եւ եթե գազի գինը միջազգային շուկայում բարձրանա, Հայաստանի համար չի փոխվի, բայց փաստը մնում է փաստ»:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ