«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների՝ առանց տարիքային սահմանափակման

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների՝ առանց տարիքային սահմանափակման
13.04.2019 | 12:10

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների։ Կամավորական աշխատանքը նվագախմբի հետ արվեստասեր մարդկանց համար լավ հնարավորություն է շփվելու բարձրարժեք երաժշտության, հետաքրքիր մարդկանց, հանրահայտ արտիստների հետ, առօրյան դարձնել ավելի բովանդակալի։

Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարևորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունն ակտիվ մշակութային կյանքին՝ առանց տարիքային սահմանափակումների:


Նվագախմբի լայնածավալ աշխատանքներին կարող են միանալ ոչ միայն ակտիվ երիտասարդները, այլև այն մեծահասակները, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով, ներդնել սեփական մասնագիտական հմտությունները և գիտելիքը հօգուտ մշակույթի զարգացման:
Կամավորական աշխատանքն իր մեջ ներառում է՝
1) Մասնակցություն նվագախմբի աշխատանքների հանրայնացմանը
2) Մասնակցություն միջոցառումների կազմակերպման աշխատանքներին
3) Աշխատանք հանդիսատեսի հետ
4) Աշխատանք տպագիր նյութերի հետ
5) Եվ պարզապես դրական լիցքերի ապահովում
Միացե'ք մեր երաժշտական ընտանիքին, ներկա գտնվեք քաղաքի լավագույն համերգներին և օգտվեք նվագախմբի բոնուսային քարտի առավելություններից:
Դիմել կարող են մինչև 70 տարեկան բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեծ թիմի անդամ և իրենց գնահատված զգալ:
Զանգահարեք`077 310 270 կամ գրեք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջին:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ