Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լոնդոնում մի մեքենա մխրճվել է Ուկրաինայի դեսպանի մեքենայի մեջ

Լոնդոնում մի մեքենա մխրճվել է Ուկրաինայի դեսպանի մեքենայի մեջ
14.04.2019 | 07:49

Լոնդոնում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որը մխրճվել է Ուկրաինայի դեսպանին սպասարկող ավտոմեքենայի մեջ, վարորդը ձերբակալվել է:
Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Հոլանդ Փարքը, որտեղ գտնվող մի շարք դեսպանատների մոտ հնչել են կրակոցներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ