Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բաքվում ոստիկանությունը կասեցրել է ինքնասպանություն գործած աշակերտուհու հիշատակին նվիրված ակցիան

Բաքվում ոստիկանությունը կասեցրել է ինքնասպանություն գործած աշակերտուհու հիշատակին նվիրված ակցիան
14.04.2019 | 07:50

Բաքվում ոստիկանությունը ցրել է 8-րդ դասարանցի աղջկա հիշատակին կազմակերպված ակցիայի մասնակիցներին: Մի խումբ ակտիվիստներ և դպրոցականներ՝ իրենց ծնողների հետ, այսօր ծաղիկներ և մոմեր են տեղադրել Բաքվի թիվ 162 դպրոցի դարպասների մոտ: Ոստիկանությունը արգելել է նրանց ելույթներ ունենալ՝ ստիպելով հեռանալ տարածքից:
8-րդ դասարանի աշակերտուհի Էլինա Հաջիևան հենց այդ դպրոցի շենքի երրորդ հարկից է իրեն ցած նետել և մի քանի օր անց հիվանդանոցում մահացել: Նրա ինքնասպանությունը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել, իրավապաշտպաններն իշխանություններից պահանջում են քայլեր ձեռնարկել դպրոցներում մթնոլորտը բարելավելու և ողբերգական միջադեպի մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ