Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ԿԺԴՀ երրորդ գագաթաժողովն «օգտակար» կլինի

Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ԿԺԴՀ երրորդ գագաթաժողովն «օգտակար» կլինի
14.04.2019 | 07:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ իր հարաբերությունները «սքանչելի» են, և որ նրա հետ բանակցությունների երրորդ փուլն «օգտակար» կլինի։

«Ես համաձայն եմ Կիմ Չեն Ինի հետ այն հարցում, որ մեր անձնական հարաբերությունները շատ լավ են, գուցե ավելի ճիշտ կլինի դրանք սքանչելի անվանել, իսկ երկու կողմերի միջև երրորդ գագաթնաժողով անցկացնելն օգտակար կլիներ, քանի որ մենք լիովին հասկանում ենք մեր դիրքորոշումը»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Նա հավելել է, որ Կիմ Չեն Ինի ղեկավարության ներքո Հյուսիսային Կորեան «բացառիկ աճի, տնտեսական հաջողությունների և հարստության հսկայական ներուժ» ունի։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացման պատրաստակամություն էր հայտնել և հավելել, որ մինչև տարեվերջ կսպասի այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի որոշմանը։ Կիմ Չեն Ինը նաև ընդգծել էր, որ Թրամփի հետ իր հարաբերություններն «առաջվա պես հիանալի» են։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ