Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զարթոնքի համայնքապետը հրաժարական է տվել՝ «հանուն համայնքի բնակչության համերաշխության»

Զարթոնքի համայնքապետը հրաժարական է տվել՝ «հանուն համայնքի բնակչության համերաշխության»
14.04.2019 | 14:23

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպումից հետո Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել: «Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության»` ասված է մարզպետարանի հաղորդագրությունում։ Համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականի հարցն է ամիսներ շարունակ գյուղը երկու մասի բաժանել։ Իրավիճակը սրվել է ուրբաթ օրը՝ դպրոցում, որտեղ աշխատում են հիմնականում գյուղապետի համախոհները, իսկ տնօրենը նրա դուստրն է: Շաբաթ առավոտյան գյուղում ծեծուջարդ էր սկսվել, հնչել էին կրակոցներ, միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ