Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը
14.04.2019 | 14:24

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:


ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին: Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:


Զոհրաբ Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են, նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ