«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Սկանդալ՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ

Սկանդալ՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ
14.04.2019 | 14:26

Անթալիայում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 99-րդ սեմինարի ժամանակ սկանդալային միջադեպ է եղել: Ֆրանսիացի պատգամավոր Սոնիա Կրիմին արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի քննադատությանը, թե Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու որոշումը անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում իրենց քաղաքացիների խոսքի ազատությունը: «Պատմությունը հաղթողների կողմից է գրվում, այնպես չէ՞: Մի շարք երկրներում Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ահաբեկչական չի համարվում, բայց ձեզ համար այդպես է: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս հանգամանքին», հայտարարել է Կրիմին:


Ֆրանսիացի խորհրդարանականին հակադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն. «Ֆրանսիայի նման երկրներն իրենց տեր են երևակայում, այլ երկրների քննադատում են, նվաստացնում ու ցանկացած որոշում ուզածի պես ընդունում են: Այդ պատճառով էլ, երբ Թուրքիայի կամ այլ երկրի կողմից քննադատություն են լսում, շոկ են ապրում: Փորձում են Թուրքիային դաս տալ միջազգային իրավունքի, օրենքի գերակայության մասին: Դուք խոսում եք ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից: Մակրոնի որոշումը չի՞ հակասում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումներին: Պատմության վերաբերյալ թերի տեղեկությունների հիման վրա որոշում կայացնելու միակ պատճառը պոպուլիզմն է: Ցավոք, ձեր նախագահը պարտվել է պոպուլիզմին: Ֆրանսիան ամենավերջին երկիրն է, որ կարող է Թուրքիային դաս տալ ցեղասպանության և պատմության հարցում: Որովհետև Ռուանդայում, Ալժիրում տեղի ունեցածը չենք մոռացել: Ֆրանսիան նախ թող իր մութ պատմությանը նայի, չփորձի մեզ դաս տալ: Դուք այդպես շարունակեք վերևից նայել, մենք էլ կշարունակենք ձեզ արժանի պատասխան տալ»: Ֆրանսիացի երկու պատգամավորները Թուրքիայի ԱԳ նախարարի այս խոսքերին ծափերով են արձագանքել, ապա ցուցադրաբար լքել դահլիճը: «Ես էլ ձեզ եմ ծափահարում, բրավո: Տեսնում ենք, թե ինչքան նրբանկատ ու հարգալից եք: Ձեզ դուր չի գալիս լսել ճշմարտությունը, մենք էլ կշարունակենք ճշմարտությունը ասել, հաշտվելու եք դրա հետ»` ասել է նախարար Չավուշօղլուն: Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը միջադեպին անդրադարձել է՝ մեջբերելով ֆրանսիական մի ասացվածք` «Բացակաները միշտ էլ սխալ են»` իր Թվիթերում գրել է Շենթոփը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ