Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գյումրիում հանցագործությունների թվի աճ է գրանցվել

Գյումրիում հանցագործությունների թվի աճ է գրանցվել
14.04.2019 | 14:27

Շիրակի մարզում այս տարվա առաջին եռամսյակում հանցագործությունների թվի աճ է գրանցվել, դրանք հիմնականում կոռուպցիոն են։ Ավելացել են բնակարանային գողությունները` Շիրակի մարզպետարանի հանրային հարթակի քննարկման ժամանակ հայտնեց մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը:

«19-ի առաջին երեք ամիսներին, այսինքն՝ առաջին եռամսյակի կտրվածքով, ունենք գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող 393 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 282-ի փոխարեն: Այսինքն՝ ունենք 111 դեպքով հանցագործությունների աճ: Կասեի, որ այդ աճը պայմանավորված է հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումով, - հայտարարեց Գրիգորյանը՝:-Կաշառք ստանալ, տալ, միջնորդություն կաշառքի՝ այս տարի մենք ունեցել ենք 38 դեպք, անցած տարի դեպք չենք ունեցել արձանագրված»:


«Եվ հանցագործությունների աճ է արձանագրվում նաև պետական կամ հասարակական գույքի հափշտակության դեպքերով՝ մոտավորապես 35 դեպք: Ստեղ ունենք նաև բնակարանային գողության դեպքերի աճ», - շարունակեց մարզի փոխոստիկանապետը: Քաղաքացիները հարցեր ունեին հատկապես Ճանապարհային ոստիկանությանը։ Դժգոհեցին, թե կան վարորդներ, որ քաղաքի կենտրոնում իրենց արտոնյալ են զգում: «Փաստը էն է, որ կան մարդիկ, որոնք առանց, ենթադրենք, պետհամարանիշների, շատ անարգելք շաբաթներով իրենց մեքենան վարում են: Կամ, չգիտեմ, ասենք՝ Սայաթ-Նովա փողոցը, որտեղ արագությունը պետք է չգերազանցի 60 կիլոմետր/ժամ արագությունը, 120-ի տակ իջնում-ելնում են, - ասաց քննարկման մասնակիցներից մեկը: - Ես հասկանում եմ՝ փոքր քաղաք է, ծանոթությունը շատ է, մոտիկ, բարեկամ, քավոր, սանիկ՝ էդ հարաբերությունները շատ է, բայց գիտե՞ք, էստեղ մի ամբողջ ազգի դեմ, ամեն օր մարդը պարբերաբար էդ օրենքը ոտնահարում է»: Ոստիկանության ներկայացուցիչները բացառեցին, որ կան արտոնյալներ․ «Չկա մեկը, որ լինի մեր կողմից արտոնված, որ անի այն, ինչ ինքն է ուզում: Դա ձեզ վստահեցնում եմ»:


Ոստիկաններն էլ դժգոհեցին, որ համապատասխան կահավորանք չկա: Գյումրիում մի քանի արագաչափ է գործում, իսկ տեսախցիկներն առհասարակ բացակայում են, ինչն էլ, ըստ նրանց, դժվարացնում է իրենց աշխատանքը. «Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ տեսախցիկները տեղադրվեն, գծանշումները կատարվեն, գծանշանները տեղադրվեն, ուրեմն՝ արդեն իսկ կունենանք լիարժեք մոտեցում էս հարցին: Եվ մնում է նաև մեր ոստիկանության ծառայողի պարկեշտ ծառայությունը էստեղ, որ պիտի ինքն էլ պարկեշտ, բարեխիղճ ծառայություն իրականացնի: Եվ կունենանք իրոք արդյունք մենք»:


Գյումրիում ճանապարհային երթևեկությունը, հատկապես՝ փողոցաշինական ծրագրերի իրականացմամբ պայմանավորված, երբեմն դառնում է անկառավարելի: Ով ինչպես պատահի վարում է՝ փորձելով շրջանցել փոսերը, հողաթմբերը, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում: Իսկ թե ինչու է դժվարացել հատկապես Գյումրիում երթևեկությունը, դրա բացատրությունն էլ ոստիկանությունն ուներ․ - «26 հազար մեքենա՝ էս մեկ փոքրիկ քաղաքում, և՝ նեղ փողոցներով: Ճիշտ եք, կան և օբյեկտիվ պատճառներ, շատ-շատ կան»:


Երթուղայինների վարորդներից էլ բողոքեցին։ Գյումրիում նրանց «100-դրամանոց քիլերներ» են ասում: Ուղևոր «փախցնելու» համար ոչ միայն անկառավարելի են վարում՝ շատ հաճախ էլ վեճ-վիճաբանություն է լինում: Ոստիկանների կարծիքով՝ փողոցաշինական ծրագրի ավարտից հետո հնարավոր կլինի նաև կահավորանք ձեռք բերել ու Գյումրիում ևս երթևեկությունը շատ թե քիչ կարգի բերել։

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ