«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բաքուն նորից փորձում է Մոսկվայի միջոցով «ջրել» Հայաստանի կողմից առաջարկվող օրակարգը

Բաքուն նորից փորձում է Մոսկվայի միջոցով «ջրել» Հայաստանի կողմից առաջարկվող օրակարգը
14.04.2019 | 14:29

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ Բաքուն կրկին դիմել է Մոսկվային, որ օգնի իրեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ապրիլի 15-ին սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը:

«Հիշում ենք, որ 2016-ից հետո, երբ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին սահմանին հետաքննության մեխանիզմներ ունենալու վերաբերյալ, Ադրբեջանը կրկին դիմել էր Ռուսաստանին, որ սառեցնեն այդ պայմանավորվածությունները, և նրանք կարողացան դա անել»,- ասաց նա: Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվեց այն ժամանակ սառեցնել Վիեննայի օրակարգը և իր համար նպաստավոր իրավիճակում հայտնվել: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս, երբ խոսում էր արդեն մարտին Վիեննայի հանդիպման մասին, ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդունել է Հայաստանի առաջարկած օրակարգը, իսկ այդ օրակարգը Ադրբեջանի համար շատ անընդունելի է: Փաստորեն պետք է պարզաբանվեն Մադրիդյան սկզբունքները, քննարկումներ պետք է լինեն Ղարաբաղի՝ բանակցություներին մասնակցելու վերաբերյալ: Ստեղծվել է մի իրավիճակ, որը բարդ է Ադրբեջանի համար, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ չի կարող չընդունել, որ որոշ հարցերի պատասխաններ պետք է տրվեն»,- ասաց քաղաքագետը:


Վատ իրավիճակում հայտնվելն է, որ ըստ Մանվել Սարգսյանի, Բաքվին դրդել է դիմել Մոսկվային: «Նորից Բաքուն փորձում է Մոսկվայի միջոցով «ջրել» Հայաստանի կողմից այսօր առաջարկվող օրակարգը»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ հիմա պարզապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան «պոկել» Հայաստանից և մատուցել Ադրբեջանին, ինչը մշտապես արվել է:
«Հայաստանը պետք է ստիպի, որ Մոսկվան էլ ընդունի իր օրակարգը: Ռուսաստանի հետ պետք է խոսել շատ հանգիստ: Ռուսաստանը առաջին պետությունն էր՝ 1993 թվականին, որ ճանաչեց Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ: Հենց հիմա պետք է խնդիր դնել և Ռուսաստանին ասել, որ եթե Արցախին ընդունել են որպես կողմ, հիմա էլ ճանաչում են դա, կարող ենք բանակցել եռակողմ ձևաչափում»,- ասաց նա: Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «սիրաշահելը»: Ըստ Մանվել Սարգսյանի՝ պատճառն այն է, որ վերջինս վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:


«Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ունի, իսկ դա Ռուսաստանի համար վտանգ է: Նա տարիներ շարունակ փորձում է Ադրբեջանին մեկուսացնել Թուրքիայից, ինչը դեռևս չի ստացվում: Ստացվում է, որ նա այդ պատճառով իր համար մանր-մունր, բայց Ադրբեջանի համար շատ կարևոր հարցերում պահում է Բաքվի հետ մերձեցումը Հայաստանի շահերի հաշվին»,- ասաց նա:


Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումների մասին՝ Մանվել Սարգսյանը նկատեց, որ նրանք ցանկանում են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, քանի որ դրան են սովորել: «Այն «լավաշ» հայտարարությամբ ցանկանում էին այնպես անել, որ հանկարծ որևէ բան չփոխվի: Հիմա Հայաստանը հարցադրումներ է մտցնում բանակցային գործընթացում, որոնց պատասխանները իրենք չունեն: Իրենք չեն կարող պատասխանել, թե ինչու չեն ցանկանում ընդունել Արցախին, ինչու չեն բացատրություններ տալիս Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Պատճառն այն է, որ նրանք են խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, նրանք ոչ մի իրավունք չունեին Արցախը բանակցություններից հանելու: Այդ մանդատը ձևավորվել է 1994-ին, երբ եռակողմ հրադադարի պայմանագիր է ստորագրվել: Բուդապեշտի գագաթաժողովում հստակեցվել է, որ այդ փաստաթուղթն է լինելու իրավական հիմքը հետագա բանակցությունների համար»,- ասաց նա:


Ապրիլի 15-ին սպասվող հանդիպմանն էլ, Մանվել Սարգսյանի կանխատեսմամբ, պետք է քննարկվի Հայաստանի առաջարկած օրակարգը, բայց հնարավոր է՝ Ռուսաստանը փորձի միջամտել: «Ռուսաստանի հետ էլ պետք է աշխատենք, բացատրենք, որ իրենք արդեն Արցախը ճանաչել են որպես հակամարտության կողմ: Ադրբեջանի հետ հանդիպմանը պետք է պնդել մեր առաջարկ-օրակարգը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ