«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դավիթ Բաբայանը` ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին

Դավիթ Բաբայանը` ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին
14.04.2019 | 14:31

Եվրոպական տարբեր կառույցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մոտեցումներն Արցախի հետ հարաբերությունների տեսանկյունից` ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն ասել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախի և նմանատիպ պետություների հետ հարաբերություններին և նշել է, որ Մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միյատովիչը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին:


Ըստ Դավիթ Բաբայանի` Միատովիչը հայտարարել է, որ ուզում է «գորշ տարածքների» նկատմամբ մեծ հետաքրքրություն լինի, գնան, տեսնեն` ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում: Դավիթ Բաբայանի խոսքով` «գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, Արցախն ազատ երկիր է, բոլորն էլ կարող են գալ, ծանոթանալ: «Եթե կա ցանկություն գալու, հարաբերվելու, մենք միայն ողջունում ենք այդ մոտեցումը, թող գան, ծանոթանան` ինչպիսի երկիր է և համեմատեն Ադրբեջանի հետ»,- ընդգծել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ