Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բրիտանացի պատգամավորները պահանջում են Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա

Բրիտանացի պատգամավորները պահանջում են Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա
14.04.2019 | 14:32

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչով դիմել են երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին՝ պահանջելով WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա: The Independent-ը գրում է, որ 70 պատգամավոր ստորագրել է ՆԳ նախարարին ուղղված նամակը: Նամակում ասվում է. «Արեք հնարավորը, որ ապահովեք Ասանժի՝ Շվեդիա արտահանձնումը, եթե Շվեդիայի իշխանությունները նման դիմում ներկայացնեն»:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ