Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել Պետրոս I-ի հրովարտակը

Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել Պետրոս I-ի հրովարտակը
14.04.2019 | 14:33

Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել ռուս ցար Պետրոս Առաջինի հրովարտակը՝ 1708-ի պատմական փաստաթուղթը` հայտնել է մշակույթի նախարար Եվգենի Նիշչյուկը: «Այսօր արտակարգ իրադարձություն է տեղի ունեցել. Գերմանիայից Ուկրաինա է ժամանել եզակի մշակութային արժեք ունեցող պատմական փաստաթուղթ՝ Պետրոս I-ի հրովարտակը: 1708-ին թվագրվող փաստաթուղթը կորել էր Երկրորդ աշխարահամարտի տարիներին, իսկ 50-ականներից պահվում էր Թյուբինգենի համալսարանի գրադարանում», - հայտնել է նա: Նախարարն անձամբ է դիմավորել ինքնաթիռը և լուսանկար հրապարակել օդանավակայանից:


Նրա խոսքով՝ դա չափազանց հետաքրքիր ձեռագիր մագաղաթ է, որի չափսերը կազմում են 80х58 սմ՝ արծաթա-ոսկեգույն շրջանակով: Նախարարը նշել է, որ պատմաբանների կարծիքով այդ փաստաթուղթը վկայում է «ուկրաինական եկեղեցու բռնակցման մասին»:

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao