Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են
14.04.2019 | 23:54

Ֆինլանդիայում այսօր ընտրում են խորհրդարանի` Էդուսկունտայի անդամներին: 200 տեղի համար պայքարում է 2468 մարդ՝ այդ թվում ներկայիս գումարման 165 պատգամավոր: Ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն, 9-ը ներկայացված է ներկա խորհրդարանում: Ընտրությունների առաջատարը, ըստ կանխատեսումների, Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրտական կուսակցությունն է, իշխող «Ֆինլանդական կենտրոն» լիբերալ կուսակցությունը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատ Յուհա Սիպիլյայի գլխավորությամբ, կորցնում է քվեները: Յուհա Սիպիլյայի կառավարությունը հրաժարական է տվել մարտի սկզբին սոցիալական և առողջապահական ոլորտներում լայնածավալ բարեփոխումների նախագծի տապալման պատճառով: Այդ բարեփոխումներից բացի նախընտրական պայքարում կարևոր էին նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ