Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սոլսբերին ճանաչվել է ապրելու համար ամենալավ քաղաքը Մեծ Բրիտանիայում

Սոլսբերին ճանաչվել է ապրելու համար ամենալավ քաղաքը Մեծ Բրիտանիայում
15.04.2019 | 00:04

Բրիտանական Սոլսբերի քաղաքը, որտեղ անցյալ տարի «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի թունավորումից տուժել են ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան, ճանաչվել է Մեծ Բրիտանիայի՝ ապրելու համար ամենալավ քաղաքը: The Times-ը նման եզրահանգման է եկել ուսումնասիրությունների արդյունքում: Թերթը հիմք է ընդունել քաղաքի բնակչության «հավաքական ոգին», որը չի կոտրվել, չնայած Սոլսբերին «իր կամքից անկախ հայտնվել է համաշխարհային լրահոսի վերնագրերում»:


Հաղթահարելով սթրեսը՝ քաղաքը դարձել է «էլ ավելի ուժեղ», գրում է The Times-ը:
Բնակիչների բարոյական հատկանիշները միակ պատճառը չէ, որ Սոլսբերին գլխավորել է վարկանիշային ցանկը: Առավելությունների թվում է ծովափին և Լոնդոնին մոտ լինելու հանգամանքը, կրթական բարձր մակարդակը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ