ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց

Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց
15.04.2019 | 00:13

Նեպալի Լուկլա օդանավակայանում միմյանց են բախվել Summit Air ավիաընկերության ինքնաթիռ և ուղղաթիռ, 2 մարդ մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Տեղի բնակիչները պատմել են, որ 9N-AMH ինքնաթիռը ընթացել է Manang Air ընկերության ուղղաթիռի ուղղությամբ, որը կանգնած է եղել օդանավակայանի տարածքի մաս կազմող կայանատեղիում: Տուժածների թիվը ճշտվում է:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ