Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տրիպոլիում մարտերի հետևանքով 121 մարդ է մահացել

Տրիպոլիում մարտերի հետևանքով 121 մարդ է մահացել
15.04.2019 | 00:14

Տրիպոլիի շրջանում 121 մարդ է մահացել մարշալ Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիական ազգային բանակի սկսած մարտական գործողություններից ի վեր:
561 մարդ է վիրավորվել: ԱՀԿ-ից հայտնել են նաև, որ լրացուցիչ անձնակազմ և դեղամիջոցներ են ուղարկում Տրիպոլի: Համաշխարհային կազմակերպությունը դատապարտել է բազմակի հարձակումներն առողջապահության ծառայությունների աշխատակիցների և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների դեմ:


ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունից հայտնել են, որ ավելի քան 13 500 մարդ ստիպված է եղել փախչել Տրիպոլիից՝ լիբիական մայրաքաղաքում ընթացող մարտերի պատճառով:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ