Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանում հաշվել են ջրհեղեղների՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասը

Իրանում հաշվել են ջրհեղեղների՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասը
15.04.2019 | 00:15

Իրանի տարածքի մեծ մասը պատուհասած ջրհեղեղները, որոնք դարձել են ավելի քան 70 մարդու մահվան պատճառ, 130 տրլն ռիալի վնաս են պատճառել գյուղատնտեսական հատվածին, հայտնում է ng.ru-ն՝ մանրամասնելով, որ այդ գումարը համարժեք է 3,1 մլրդ դոլարի: Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթին խորհրդարանում ելույթի ժամանակ ընդգծել է, որ ամենից շատ տուժել է հարավային Հուզեստան նահանգը: Միայն Հուզեստանում գյուղատնտեսական ոլորտը կրել է 714 մլն դոլարի վնաս: Նախարարը չի բացառել, որ առաջիկա օրերին այս ցուցանիշները կարող են մեծանալ:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ