Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիան, Իրաքը և Իրանը ցանկանում են միավորել երկաթուղային ճանապարհները

Սիրիան, Իրաքը և Իրանը ցանկանում են միավորել երկաթուղային ճանապարհները
15.04.2019 | 00:19

Սիրիան, Իրաքը և Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղային ճանապարհները մեկ միասնական ցանցի մեջ. այս հարցով նախատեսվում է հանդիպում՝ կառավարամետ al-Watan թերթին հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարարության աղբյուրը: «Այժմ երկրներն աշխատում են Սիրիայի, Իրանի և Իրաքի երկաթուղային ճանապարհները միավորելու նախագծի վերականգնման վրա՝ որոշելով երկրների ներկայացուցիչների միջև հանդիպման ամսաթիվը մշակելու համար տեսակետները»,- հայտարարել է աղբյուրը: Նախագիծը համարվում է ռազմավարական և սկիզբ է առել դեռևս մինչև 2011-ին սիրիական ճգնաժամի զարգացումը, սակայն դադարեցվել է:

Նախագծի նպատակն է Իրաքին և Իրանին ապահովել սիրիական նավահանգստին հասանելիությամբ, հեռանկարում նաև մինչև Չինաստան գծի երկարացում: Մինչև ճգնաժամը Սիրիան իրականացրել է նախագծի 97%-ը, սակայն պատերազմի ժամանակ ճանապարհի զգալի մասը քանդվել է: Իրաքում մնացել էր կառուցել մոտ երկու կիլոմետր երկաթուղային ճանապարհ: Իրանը և Իրաքը ծրագրում են, որ երկրների երկաթուղային ճանապարհի հանգույցը կանցնի իրաքյան Բասրա քաղաքով:
Ավելի վաղ երկաթուղային ճանապարհների իրաքյան պետական ընկերության ղեկավար Թալիբ ալ-Հուսեյնին իրաքյան ԶԼՄ-ներին հաղորդել է եռակողմ հանդիպման ծրագրերի մասին՝ երեք երկրների երկաթուղային ճանապարհները միավորելու հարցով:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ