Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը

Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը
15.04.2019 | 12:04

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։ Լավրովը հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար, հանդիպման նախօրեին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ