Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆինլանդիայի խորհրդարանի ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Ֆինլանդիայի խորհրդարանի ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը
15.04.2019 | 12:06

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

«Ձայների 100 տոկոսը հաշվելուց հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «Իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոալիցիոն կուսակցությունն ստացել է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս», - ասված է հաղորդագրության մեջ:
Խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ