Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
15.04.2019 | 12:09

Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը: Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ ըստ տնօրինության պարզաբանման՝ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։ Աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանին:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ