Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին և խոսել Հայաստանի հետ համագործակցության ոլորտների մասին

Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին և խոսել Հայաստանի հետ համագործակցության ոլորտների մասին
15.04.2019 | 12:11

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, որտեղ պետք է կայանար Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքով առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ բանավեճը, պատասխանել է լրագրողների հարցերին:


Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ուկրաինայի գործող նախագահը ողջույններ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ Ուկրաինայի և Հայաստանի համագործակցությունը տեսնում է մի շարք ոլորտներում:
«Մենք արդեն բազմիցս հանդիպել են միջազգային համաժողովների ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի նախագահը լիովին աջակցում է Հայաստանի նոր վարչապետի բարեփոխումների ծրագրին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները մեծ ներուժ ունեն, մենք, առաջին հերթին, մեր համագործակցությունը տեսնում են տնտեսական ոլորտում, մարդկանց միջև շփման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտում: Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Պորոշենկոն:
Անդրադառնալով Ուկրաինայում հայկական սփյուռքի հարցին՝ նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հայ քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ