Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սանասարյանը Զարթոնքից առաջ էլ ՈՒրցաձոր էր գործուղվել

Սանասարյանը Զարթոնքից առաջ էլ ՈՒրցաձոր  էր գործուղվել
16.04.2019 | 01:20

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպը «հարթած» պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի անմիջական հորդորով է գուցե գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում գրել, առաջին անգամ չէ, որ այս կամ այն խնդրահարույց համայնք է գործուղվում: Նրա այցերից հետո սովորաբար համայնքապետերը հաժարական են տալիս: Այդպես եղավ նաև ՈՒրցաձոր համայնքում, բայց նոր ընտրություններից հետո հրաժարական ներկայացրած գյուղապետ Ռաֆիկ Անդրասյանը վերընտրվեց: Գյուղում իրավիճակ չփոխվեց, փոխարենը նոր ընտրությունների կազմակերպումից պետական բյուջեն ավելի քան 3 միլիոն դրամի վնաս կրեց:
Սանասարյանի այցը Զարթոնք հուզել էր շատերին՝ քաղաքագետների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, նախկին պաշտոնյաների և այլն: ՊՎԾ պետի ներկայությունը նրանց ապշեցրել ու ջղայնացրել էր: ՈՒզում ենք հիշեցնել, որ ՊՎԾ պետը դեռ ամռանը «կրքեր էր հանդարտեցնում» նաև ՈՒրցաձորում, բայց, քանի որ բոլորը էյֆորիայի ազդեցության տակ էին կամ էլ պաշտոն ունեին, այդ ամենը չէին նկատում, իսկ մեզ՝ նկատողներիս, «հակահեղափոխական» պիտակը կպցնում:


Երկիրը ճիշտ ու արդյունավետ կառավարելու մասին մտահոգվածներս բարձրաձայնում էինք նաև ամենատարբեր արատավոր դրսևորումների մասին ու դարձյալ հանդիմանանքի արժանանում: Այսօր, սակայն, իշխանափոխությունից հետո վառ հեղափոխականի կերպարով հանդես եկող քաղաքագետներն ու առանձին անհատներն են խոստովանում, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն էր: Նրանց ներկայացրած փաստարկներն ու մեկնաբանությունները տարբեր են, բայց ինձ համար գոնե հասկանալի է հիմնական պատճառը՝ ակնկալիքները չեն արդարացել: Բանիմաց ու արդարադատ քաղաքագետը ամեն մի փոփոխություն նախ կանխազգում, ապա օբյեկտիվ մեկաբանություն է տալիս, իսկ նրանք, ովքեր իշխանությունների ականջին հաճո հայտարարություններ են անում, ինչ-որ բանի են սպասում: Ինչպե՞ս կարող ես չասել նկատածդ, չարտահայտել մտահոգություններդ, եթե դա է քո մասնագիտությունը, ու հաշտ ես խղճիդ հետ: Իհարկե, պաշտոնը քաղցր բան է, բայց անունն ու հեղինակությունը կասկածի տակ չդնելը վեր է ամեն ինչից:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ