Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Անարգանք պետական խորհրդանիշի նկատմամբ

Անարգանք պետական խորհրդանիշի նկատմամբ
16.04.2019 | 01:37

Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպը շատերին է վրդովեցրել: Ես, օրինակ, ապշել եմ մտերիմներիս դատողության վրա, թե «վարչապետն ինչ արել, լավ է արել»: Մեկիկ-մեկիկ պատճենել ու պահել եմ բոլոր այն գրառումները, որ ձոն են՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ «դիմումդ կգրես, կգնաս, լսեցի՞ր»-ին: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Երկիր մոլորակի վրա գերագույն արժեքը մարդն է, իսկ նրա պատիվն ու արժանապատվությունը՝ վեր ամեն ինչից: Այս օրերին շատ գրվեց ապրիլյան քայլարշավի ժամանակ դրոշի ամենատարբեր կիրառումների մասին՝ կրծկալ, թղթախաղի «սեղան», գուլպա... Փաշինյանամետները դրա արդարացումն էլ ունեն՝ գուլպան ու կրծկալը ընդամենը սիմվոլիկ ատրիբուտներ են: Իհարկե, իրենց ասածի բացարձակ ճշմարտացիությունը պնդողներին բարդ է բացատրել, որ պետական արժեքները պետք է բոլոր դրսևորումներում հարգել, բայց մի հիշեցմամբ փորձենք տալ բոլոր հարցերի պատասխանը:


Գործընկերներիցս մեկը Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների հետ բլից-հարցազրույց էր արել: Հարցերից եկուսը վերաբերում էին դրոշին ու օրհներգին: «Իմ քայլը» խմբակցությունից հարցմանը մասնակցել էր 5 պատգամավոր: Նրանցից 3-ը տեղյակ չէին, թե ով է ՀՀ օրհներգի բառերի հեղինակը, մեկի կարծիքով էլ` «Միքայել Նալբանդյանը թարգմանել է օրհներգը»: Եռագույնի մասին հարցին, թե ինչ են են խորհրդանշում դրոշի գույները, չկարողացավ պատասխանել մեկ պատգամավոր: Մյուսները դրոշի ծիրանագույնը փոխարինել էին նարնջագույնով: Մեկ այլ պատգամավորի համար էլ «նարնջագույնը խորհրդանշում է ծիրանագույնը»: Հարցման տեսանյութը համացանցում հասանելի է, ու բոլոր նրանց, որոնք իրենց սուրբ պարտքն են համարում հարվածել մաքսատան աշխատողին, խորհուրդ կտանք դիտել այն ու երկրի դեմքն արտացոլող պատգամավորների նկատմամբ ուշադիր լինել: Դրոշը պատին հենած մաքսատան ծառայակի՞ցն է անարգում պետական խորհրդանիշը, թե՞ Եռագույնի խորհուրդն ու օրհներգի բառերի հեղինակին չիմացող իշխանական թևի պատգամավորը: Եվ եթե դրոշի նկատմամբ այդքան խիստ է Փաշինյանի վերաբերմունքը, գուցե առաջիկայում թիմակիցներին մանդատը վայր դնելու առնչությամբ մուննաթախռն մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao