Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում

Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում
16.04.2019 | 11:40

Ապրիլի 22-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի երաժշտության երեկոյի։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացվեն Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Նվագախմբի հետ հանդես կգա մեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող Ալեքսանդր Ռոմանովսկին։


«Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու մասին գրել է. «Ալեքսանդրը յուրահատուկ է։ Նրա մեջ ոչ միայն համատեղված են երևակայությունն ու կատարողական տեխնիկայի արտասովոր տաղանդը, այլև զգացմունքայնությունն ու երաժշտության գեղեցիկ մեկնաբանությունը»։ Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու ալբոմը՝ բաղկացած Ռախմանինովի ստեղծագործություններից, գնահատել է որպես մեծագույն նվաճում։


Ռոմանովսկու արվեստին հայ երաժշտասերները ծանոթ են, նրա համերգները Երևանում միշտ անցնում են լեցուն դահլիճներում և բուռն ծափահարությունների ներքո։ Նա սպասված երաժիշտ է Հայաստանում, ում այստեղ սիրում ու գնահատում են։
«Հայերը շատ հոգևոր և խորը զգացմունքային ժողովուրդ են՝ հավատարիմ իրենց արժեքներին»,- մի առիթով ասել է Ռոմանովսկին, ում ծափահարում են աշխարհի լավագույն բեմահարթակներում, ով ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի ու ճանաչված դիրիժորների հետ։


Ալեքսանդր Ռոմանովսկու արվեստի և ամբողջ աշխարհում ռուսական երաժշտության խորհրդանիշներից մեկը համարվող Սերգեյ Ռախմանինովի խոշորակտավ երկու ստեղծագործությունների հետ երաժշտասերները կարող են հաղորդակցվել ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ