Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հուժկու հրդեհ

Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հուժկու հրդեհ
16.04.2019 | 21:35

Երեկ երեկոյան հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ այրվում էր Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը (Notre Dame de Paris):


Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ: Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:
Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Աստվածամոր տաճարի բուն շինությունը, այլև տաճարում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները: Տաճարի կառուցումը սկսվել է 1163-ին և երկու դար է տևել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:
Իրավապահները հետաքննություն են սկսել: Փարիզի քաղաքապետն ասել է, որ «տեղի է ունեցել սարսափելի հրդեհ»:
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և տառացիորեն հեկեկում են՝ դիտելով սարսափելի տեսարանը:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է մեկ այլ միջոցառման առիթով ծրագրած ուղերձը և գիշերը ժամանել է հրդեհի գոտի: Նա հայտարարել է, որ Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Նա տեղի ունեցածը որակել է «սարսափելի ողբերգություն»՝ հավելելով, որ «վատթարագույնից հնարավոր եղավ խուսափել»: Մակրոնի խոսքով՝ հուշարձանը վերականգնելու համար Ֆրանսիան մտադիր է միջազգային դրամահավաք հայտարարել: Վաղ առավոտյան լրատվամիջոցները, վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հաղորդեցին, որ հրդեհը հիմնականում մարվել է: «Մենք կշարունակենք հետևել մնացած օջախներին և սառեցնել կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկվի», - հայտարարել է Փարիզի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։


Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարում է, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փարիզի հրշեջ ծառայությունից, մինչդեռ, հայտնել են, որ միջադեպի պատճառ կարող էին դառնալ շենքում անցկացվող վերականգնողական աշխատանքները:
Կրակի մարման ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել հրշեջներից մեկը, այլ տուժածներ և մարդկային զոհեր չկան:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ