Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գերմանաբնակ Գոռ Հովհաննիսյանին խորհրդարանը չընտրեց ՍԴ դատավոր

Գերմանաբնակ Գոռ Հովհաննիսյանին խորհրդարանը չընտրեց ՍԴ դատավոր
16.04.2019 | 21:36

Քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 75-ը մերժեցին Գոռ Հովհաննիսյանը թեկնածությունը: Իրավաբանական գիտությունների դոկտոր Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը: Առաջադրվել էին նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը: Նախագահ Սարգսյանի ընտրությունը կանգ էր առել Գոռ Հովհաննիսյանի վրա: Նա ապրում և աշխատում է Գերմանիայում:


«Հարգելի խորհրդարան, ես միաժամանակ նաև գիտակցում եմ, որ ինքս որոշակի զոհողության եմ գնում իմ այս քայլով: Ես պատրաստ եմ հրաժարվել իրավունքի ոլորտում առաջատար երկրում՝ Գերմանիայում, իմ գիտական կարիերայից, իմ ընկերներից, իմ գործընկերներից և շատ այլ բաներից, և դա միայն մեկ նպատակի համար՝ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական իրավունքի զարգացման մեջ», - մինչև քվեարկությունն ասել էր Գոռ Հովհաննիսյանը:


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե թեկնածուին Հայաստան է բերել միայն Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի մրցույթը: «Բոլոր այն դեպքերում, երբ որ ես որևէ հնարավորություն կտեսնեմ, որ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառությունով օգտակար լինել մեր երկրին, ես ցանկացած ժամանակ պատրաստ եմ վերադառնալ Հայաստան», - պատասխանեց թեկնածուն:
Գրիգորյանն արձագանքեց․ «Ուղղակի պիտի խնդրեի ու հորդորեի, որ Հայաստանը վերադառնալը զոհաբերություն միք համարեք»:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Հովհաննիսյանին հարցրեց, թե Մարտի 1-ի ոճրագործության ժամանակ ինչ ապրումներ է ունեցել և ինչպես է արտահայտել: «Պիտի ասեմ, որ մարտի 1-ին, կոնկրետ էդ շրջանում ես չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում: Լուրերով եմ հետևել էդ դեպքերին, ու ես սարսափած էի, ես անընդհատ զանգում էի տուն, որպեսզի իմանամ հո իմ հարազատները էդ ամենի մեջ չե՞ն խառնվել, և ի՞նչ է կատարվում ընդհանրապես», - եղավ Գոռ Հովհաննիսյանի պատասխանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ Գոռ Հովհաննիսյանի փաստաթղթերը պատշաճ ներկայացված չեն, ինչը կասկածի տակ է դնում այն պահանջը, որ թեկնածուն 15 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն պետք է ունենա:


Աժ նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնեց, թե փաստաթղթերի մի մասը ներկայացված է եղել գերմաներենով և այլ անճշտություններ են եղել: Թեկնածուին առաջարկել են շտկել, շտկելուց հետո էլ, ըստ Միրզոյանի, փոխվել են որոշ տվյալներ․ «Եվ հիմա էս հարցն է ձեր դատին: Այստեղ, կարծում եմ, ոչ միայն քաղաքական որոշման հարց է, ոչ միայն մասնագիտական, այլև շատ հստակ ես ինքս տեսնում եմ Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի, նկատմամբ մեր իսկ ունեցած հարգանքի: Շատ կան շատ լավ թեկնածուներ, որոնք այս կամ այն առումով մի քիչ չեն համապատասխանում: Մեկի ստաժը չի հերիքում, կամ մեկի իմացած լեզուն, կամ չգիտեմ ինչ: Հիմա մենք ամեն անգամ պիտի ոտնահարե՞նք, անտեսե՞նք էս հարցերը»:


ԼՀԿ խմբակցությունը դրական էր տրամադրված: Էդմոն Մարուքյանն հայտարարեց, որ Գոռ Հովհաննիսյանը լավ թեկնածու է, և կապ չունի ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանության հետ․ «Եթե ինձ հարցնեք, զուտ այն հանգամանքը, որ թեկնածուն անկախության չափանիշներին, քաղաքական որևէ ասոցացում չունենալու հետ կապված, բավարարում է: Բավարար է, կարծում եմ, նաև Գերմանիայում փորձը, որ մեր Սահմանադրական դատարանում դատավորներից մեկին էլ ունենանք, օրինակ, պարոն Գոռ Հովհաննիսյանի դեմքով և նրա մասնագիտական ունակություններով»:


«Ես մեծ սիրով կուզենայի օգնել մեր երկրին սահմանադրական իրավունքի և ընդհանրապես իրավունքի զարգացման ոլորտում: Ու իմ կարծիքով, այդ նպատակին հասնելու համար ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ընձեռած հնարավորությունն է», - նշեց Գոռ Հովհաննիսյանը:
Գոռ Հովհաննիսյանը նախագահի առաջադրած երրորդ թեկնածուն էր: Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները Արմեն Սարգսյանը առաջադրվել էր դեռ նախկին գումարման Ազգային ժողովում, սակայն երկուսի ընտրությունն էլ տապալվել էր:

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ