Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մակրոնը խոստացել է վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը

Մակրոնը խոստացել է վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը
16.04.2019 | 21:38

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է վերակառուցել ուժգին հրդեհի հետևանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը:
Ելիսեյան պալատի ղեկավարը տեղի ունեցածը որակել է «սարսափելի ողբերգություն»՝ հավելելով, որ «վատթարագույնից հնարավոր եղավ խուսափել»:
Մակրոնի խոսքով՝ հուշարձանը վերականգնելու համար Ֆրանսիան մտադիր է միջազգային դրամահավաք հայտարարել: Հրդեհի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ