Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է
16.04.2019 | 21:42

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: «Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է», - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում: «Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը», - նշել է նա: Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»: «Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, և պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ», - ասել է նա:
«Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը», - հավելել է Ռիեստերը:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ