Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյան. Ընդդիմությունը շատ բան կարող է ասի

Արարատ Միրզոյան. Ընդդիմությունը շատ բան կարող է ասի
16.04.2019 | 21:43

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը «շատ լավ» է գնահատում խորհրդարանական մեծամասնության աշխատանքը։ «Շատ լավ եմ գնահատում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, թե մեծամասնությունը չի ներկայացնում օրենսդրական նախաձեռնություններ և դեմ է քվեարկում ընդդիմության նախաձեռնություններին, ԱԺ նախագահն արձագանքեց.
«Մեծամասնությունը բավականին լուրջ աշխատանք է իրականացնում։ Ընդդիմությունը շատ բան կարող է ասի։ Ընդդիմությունը բերում է մի առաջարկություն, որ եթե ինքը կառավարություն լինի, տեսնեմ՝ ոնց է կենսագործելու դա։ Որոշ դեպքերում էլ բերում է ռացիոնալ առաջակներ, որոնք դրական արձագանք են ստանում մեծամասնության կողմից:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ