Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները գիշերել են այնտեղ

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները գիշերել են այնտեղ
16.04.2019 | 21:46

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան՝ ասել է աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը: «Մենք գիշերել ենք այստեղ, պահանջը նույնն է. հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած մեզ երեկ երեկոյան առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք և վերադառնալ աշխատանքի, սակայն, վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի: Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի: Բայց ասեմ՝ նրան էլ այդքան չենք վստահում: Մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք»,- նշեց նա:


Հենրիկ Խեչումյանն ասաց, որ տնօրինությունը խոստացել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ գործարանի աշխատակիցը նշեց.
«Վարչապետը ճիշտ է արձագանքել, որքան գիտեմ, ասել է՝ գործատուի ու աշխատողների գործն է, այլ բան չէր էլ կարող ասել, պետք էլ չէր, որ վարչապետը կամ իշխանական թևից այլ անձիք արձագանքեին: Ունենք տարածքից պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, որը ողջունել է մեր ակցիան»,-նշեց նա:


Ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավել աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի: Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ