Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախը դրական է գնահատում հումանիտար հարցերի քննարկումը, թեպետ դրանց իրականցման հարցում թերահավատ է

Արցախը դրական է գնահատում հումանիտար հարցերի քննարկումը, թեպետ դրանց իրականցման հարցում թերահավատ է
16.04.2019 | 21:50

Ստեփանակերտը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հումանիտար ոլորտի հետ կապված հարցերի քննարկումը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Ստեփանակերտը վաղուց է հումանիտար առաջարկություններով հանդես եկել: Այլ հարց է, որ դրանք Ադրբեջանի կողմից անտեսվել են: «Դրանք թույլ կտային ամրապնդել հրադադարի ռեժիմը և խախտումների թիվը նվազեցնել: Մասնավորապես, սահմանից դիպուկահարների հետ քաշումը, ազգային, միջազգային, կրոնական տոն օրերին հրադադարի ռեժիմի խախտման բացառումը: Ադրբեջանն այդ ամենին որևէ ձևով չի արձագանքել, ավելին սաստկացրել է խախտումները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ իրենց կողմից առաջարկ է եղել բերքահավաքի ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Այնինչ, Ադրբեջանը բերքահավաքի ժամանակ հատուկ կրակում էր և այրում դաշտերը, չնայած, որ բազմիցս քամու հետևանքով այդ կրակը տեղափոխվում էր նաև Ադրբեջանի տարածք: «Մենք բազմիցս դրա մասին բարձրաձայնել ենք ոչ միայն համանախագահներին, այլև այլ միջազգային կազմակերպություններին, որպեսզի հարցին ինչ-որ ձևով լուծում տրվի, սակայն ապարդյուն է եղել, որովհետև Բաքուն ոչ մի ընդառաջ քայլ չի արել: Հիմա եթե կա հնարավորություն իրականացնելու որևէ ծրագիր այս ուղղությամբ, ապա դրական է, բայց իմանալով Ադրբեջանին, մի քիչ թերահավատ ենք: Չնայած դա չի նշանակում, որ չպետք է փորձել»,-ասաց Դավիթ Բաբայան: Նա վստահ է, որ խաղաղության և կայունության պահպանման միակ բանալին հայկական ուժեղ բանակ, համախմբված հասարակություն ունենալն է:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ