Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մինչև շաբաթավերջ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Մինչև շաբաթավերջ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
17.04.2019 | 12:04

Ապրիլի 17-21-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։ Այսօր ժամը 8:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: «Մեղրու սար» տարածքում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ