Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զելենսկի - Պորոշենկո բանավեճի բանակցությունները շարունակվում են

Զելենսկի - Պորոշենկո բանավեճի բանակցությունները շարունակվում են
17.04.2019 | 12:08

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի հարցով բանակցությունները շարունակվում են: Երեկ Պորոշենկոյի խոսնակ Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ նախագահը ապրիլի 19-ին չի մասնակցելու Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում նախատեսված բանավեճին, քանի որ Զելենսկին չի համաձայնել միջոցառման անցկացմանը ժամը 16-18-ը։ Ավելի վաղ Մեդվեդևը հայտնել էր, որ երկու թեկնածուների խորհրդականները մարզադաշտի հետ պայմանագիր են կնքել ապրիլի 19-ին բանավեճ անցկացնելու համար, սակայն թեկնածուների թիմերը դեռ քննարկում են միջոցառման կանոնները: «Մեր մոտեցումներն առայժմ տարբերվում են», - ասել է նա:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ