Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը պատրաստ կլինի 2019-ի վերջին

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը պատրաստ կլինի 2019-ի վերջին
17.04.2019 | 12:09

«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը ընդունվել է 2007թ. հունվարին ու 12 տարում որևէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել և ՀՀ-ում, և տարածաշրջանում, և համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ:


ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը վերջին անգամ այդ մասին խոսել էր 2018-ի հունվարին, երբ ամիսներ անց ՀՀ-ն ամբողջությամբ անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ ինքն էլ փորձելու էր երկարաձգել իշխանությունը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց համաժողովրդական ճնշման ներքո ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից. ՀՀ-ում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը:


Այսօր նոր պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայման և լուրջ վերամշակման կարիք ունի: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ և նոր միայն մշակել։ Մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք կա, և առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, և դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։ Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին»:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ