Իշխող խմբակցության ներկայացուցիչները պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ

Իշխող խմբակցության ներկայացուցիչները պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ
17.04.2019 | 12:15

«Փաստը» գրում է. «Արդեն երկրորդ նստաշրջանն է, ինչ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ: «Փաստի» տեղեկություններով, իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ և սոցիալիստների խմբում, և ԵԺԿ-ում՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ խմբակցությունների հետ էին աշխատում ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք հիմա ԱԺ-ում ներկայացված չեն. առաջինները՝ ԵԺԿ-ի հետ, երկրորդները՝ սոցիալիստների: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործընթացը սառեցված է, և իշխող խմբակցության ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվում մտնել Եվրոպայի երկու ամենաուժեղ և ազդեցիկ խմբակցությունների կազմ: Սա ՀՀ-ի համար բավականին լուրջ խնդիր է, քանի որ ԵԽԽՎ-ում սպասվող բազմաթիվ քվեարկությունների դեպքում կարիք ենք ունենալու այդ խմբակցությունների աջակցության, բայց ներկայացուցիչ չունենալու պարագայում արհեստական խնդիրներ են առաջանալու: Նրանք Եվրախորհրդարանի երկու մեծ խմբակցություններն են, և նրանց քվեարկությունն էական նշանակություն ունի արդյունքների վրա»:

Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao