Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը
17.04.2019 | 12:16

Աժ նիստում քննարկվում են կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ավելի վաղ առաջին ընթերցմամբ ներկայացրել էր նախագիծը և այսօր պատասխանում է պատգամավորների հարցերին:
ԱԺ օրակարգում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ