Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում

Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում
17.04.2019 | 12:17

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է տեղեկություններին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով, իբր, ներգրավվել է որպես կասկածյալ: «Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի», - Facebook-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը։ «Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...», - նշել է նա:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ